• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:22, 11 Ապրիլ 2019

Human Rights Watch. Թուրքիայում փաստաբանները կամայական պատիժների են ենթարկվում

Human Rights Watch. Թուրքիայում փաստաբանները կամայական պատիժների են ենթարկվում

Թուրքիայում փաստաբանները կամայական պատիժների են ենթարկվում։ Ամերիկյան «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ փաստաբանների նկատմամբ նման վերաբերմունքը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած բռնաճնշումների քաղաքականության մի մասն է կազմում։

Ապրիլի 10-ին հրապարակված 56 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ձերբակալված կամ կալանավորված փաստաբանների վիճակին։ Նշվել է, որ այս երկրում հարյուրավոր փաստաբաններ կամայականորեն մեղադրվում և կալանավորվում են, ինչպես նաև՝ կոչ է արվել բոլոր համապատասխան միջազգային կառույցներին, այդ թվում՝ Եվրոպայի հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին՝ հալածանքներն ու կալանավորումները դադարեցնելու նպատակով  ճնշում գործադրել Անկարայի վրա։

HRW-ի՝ Թուրքիայի հարցերվ մասնագետ Էմմա Սինջլեր Վեբբը նկատել է տվել, որ վերջին շրջանում Թուրքիայում դատարանի առաջ կանգնած փաստաբանների թիվը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին է հասել։ «Իրավական մեղադրանքների չարաշահման առումով Թուրքիան բավական յուրահատուկ փուլում է։ Բայց երբ թիրախավորվում են նաև փաստաբանները, իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում։ Որովհետև փաստաբանները նրա համար են, որ երբ դուք դատարան ընկնեք, ձեզ պաշտպանեն։ Սա ողջ հանրությանը վախեցնող ուղերձ է պարունակում», - նշել է Վեբբը։

Զեկույցն անդրադարձել է նաև Թուրքիայում գործող «Կալանավորված փաստաբանների նախաձեռնությանը», որի տվյալների համաձայն՝ 2019թ․ապրիլի դրությամբ այս երկրում 1546 փաստաբանի դեմ դատավարություն է ընթանում։ Նրանցից 274-ը ահաբեկչական խմբավորման անդամակցության մեղադրանքով արդեն դատապարտվել է։ Իսկ 598-ը մինչև դատական նիստը տարբեր ժամկետներով ձերբակալված է մնացել։

Թուրք փաստաբանները HRW մասնագետներին պատմել են, որ հեղաշրջումների կազմակերպիչ համարվող ՖԵթհուլլահ Գյուլենին աջակցելու մեջ մեղադրվողները փաստաբան գտնել չեն կարողանում։ Նրանցից մեկը պնդել է, որ նմանատիպ իրավիճակ չի եղել անգամ 1980թ․ սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո։ «Այն ժամանակ այսօրվա չափ կոտրված հասարակություն չունեինք», - ասել է թուրք փաստաբանը, որի անունը անվտանգության նկատառումներով չի հրապարակվում։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}