• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 12:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:31, 03 Մայիս 2019

Թուրքիայում մամուլի ազատության վիճակը տարեցտարի ավելի է վատթարանում

Թուրքիայում մամուլի ազատության վիճակը տարեցտարի ավելի է վատթարանում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1993թ. որոշմամբ մայիսի 3-ը նշվում  է որպես մամուլի ազատության համաշխարհային օր: Մամուլի և խոսքի ազատության հարցերով զբաղվող մի շարք միջազգային կազմակերպություններ համապատասխան զեկույցներ են հրապարակել:

Այդ զեկույցները վկայում են, որ Թուրքիայում մամուլի ազատության վիճակը տարեցտարի ավելի է վատթարանում: 

Վերջին տարիներին մամուլի ազատության որոշ ինդեքսներում Թուրքիան «մասամբ ազատ» երկրների խմբից տեղափոխվել է «անազատ» երկրների խումբ: «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2019թ. զեկույցի համաձայն՝  Թուրքիան 180 երկրների ցանկում 157-րդն է:  Իրավիճակը նույնն էր նաև 2018թ., երբ Թուրքիան 2017թ. համեմատ 4 հորիզոնականով նահանջել էր: Իսկ վերջին 12 տարվա ընթացքում Թուրքիան ընդհանուր առմամբ նահանջել է 56 հորիզոնականով:

Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 170 հրատարակչություն և լրատվամիջոց է փակվել, իսկ մամուլի շուրջ 95 տոկոսը անցել է իշխանությունների վերահսկողության տակ:


Թուրքիան ակնհայտ առաջատար է ազատազրկված լրագրողների թվով: 2019թ. դրությամբ տարբեր կազմակերպությունների տվյալների համաձայն Թուրքիայում 139-162 ազատազրկված լրագրող կա: Նրանց մեծ մասին առաջադրվել են հետևյալ երեք հիմնական մեղադրանքները՝ հեղաշրջման փորձին մասնակցություն, ահաբեկչական խմբավորման անդամակցություն և ահաբեկչության պրոպագանդա:

Երկրի կառավարությունը պնդում է, թե ազատազրկված քաղաքացիները լրագրողներ չեն, իսկ եթե լրագրողներ են, ապա մեղադրվում են ոչ իրենց լրագրողական գործունեության պատճառով: Սակայն իրականում բազմաթիվ են դեպքերը, երբ լրագրողները առանց մեղադրական եզրակացության և առանց իմանալու, թե ինչում են մեղադրվում, ամիսներ և նույնիսկ տարիներ են անցկացնում բանտում՝ սպասելով դատավարության: Իսկ երբ հրապարակվում են մեղադրական եզրակացությունները, պարզ է դառնում, որ նրանք մեղադրվում են իրենց հեղինակած հոդվածների, լուրերի, հաղորդումների հիման վրա կամ ասենք որևէ հանցանքի մեջ մեղադրվող մեկ այլ անձի հետ հեռախոսային զրույցի պատճառով:

Միջազգային հանրության ուշադրությունից չի վրիպել նաև այն փաստը, որ վերջին տարիներին Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից Թուրքիա ժամանակ մի շարք լրագրողները ևս հաճախ ձերբակալվում և կալանավորվում են:


 

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}