Իրավական13:20, 22 Մայիս 2019
Թուրքիայի մեջլիսի վրա հարձակման փորձ կատարած անձինք կալանավորվել են

Թուրքիայում կալանավորվել են ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) 2 անդամ, որոնք մայիսի 14-ին փորձել էին ներխուժել խորհրդարան:
«Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատը» (DHKP-C) Թուրքիայում և Եվրոպայում ահաբեկչական է համարվում:
Միջադեպից հետո հիշյալ անձինք բերման էին ենթարկվել և 4 օր հարցաքննվել Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իրավապահ մարմինները կանխել էին այդ հարձակման փորձը, որը պետք է տեղի ունենար մեջլիսում:
Ըստ տեղեկության՝ 1 տղամարդ և 1 կին մտել էին Թուրքիայի խորհրդարանի շենք և հայտնել, որ նշանակված հանդիպում ունեն «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալի հետ։
Իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգման ժամանակ զինյալները փորձել էին պատանդ վերցնել անվտանգության աշխատակիցներին, սակայն շատ շուտով վնասազերծվել էին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |