Իրավական12:48, 22 Մայիս 2019
Երկար ընդմիջումից հետո Թուրքիայում ցմահ բանտարկված Օջալանը կհանդիպի փաստաբանների հետ

Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և վերջինիս փաստաբանների միջև հանդիպում է կայանալու։ Դա հնարավոր է դարձել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ գյուլի՝ Օջալանի հետ հանդիպման արգելքը վերացվելու մասին հայտարարությունից հետո միայն:
Որոշումից հետո Օջալանի փաստաբանները Բուրսայի դատախազություն համապատասխան դիմում են ուղարկել, որն էլ բավարարվել է։
Թուրքական աղբյուրը նշում է, որ 2011-ից մինչ օրս փաստաբանները 810 դիմում են ներկայացրել դատախազին Օջալանի հետ հանդիպելու համար, սակայն բոլորն էլ մերժվել են տարբեր պատճառներով։ Հայտնի է, որ այս նախօրեին՝ առավոտյան փաստաբանները արդեն մեկնել են Իմրալը կղզի Օջալանի հետ հանդիպելու համար։
Հիշեցնենք, որ արգելքը սահմանվել էր Օջալանի և փաստաբանների վերջին հանդիպումից՝ 2011թ․ հուլիսի 22-ից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |