• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 15:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:56, 06 Հունիս 2019

Թուրքիայում 3 տարում 25 անգամ ավելացել է ազատազրկված ուսանողների թիվը

Թուրքիայում 3 տարում 25 անգամ ավելացել է ազատազրկված ուսանողների թիվը

Թուրքիայում տարեցտարի ավելանում է կալանավորված և ազատազրկված ուսանողների թիվը։

Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝  2016թ․ նոյեմբերի դրությամբ թուրքական բանտերում  69․301 ուսանող կար։ Նրանցից 36․033-ը առկա, 33․268-ը հեռակա համակարգով սովորող ուսանողներ էին, ովքեր փորձել են ինչ-որ կերպ շարունակել իրենց ուսումը նաև բանտում։

Նշենք նաև, որ 2016թ․ Թուրքիայում 197․297 բանտարկյալ կար։ Փաստորեն, բանտարկված ուսանողների թիվը կազմում էր բանտարկյալների ընդհանուր թվի 35 տոկոսը։ 2013թ․ մայիսի դրությամբ բանտարկված ուսանողների թիվը Թուրքիայում ընդամենը 2․776 էր։ Այսինքն, 3 տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է շուրջ 25 անգամ։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գամզե Աքքուշը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրքական բանտերում ուսանողների համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվում․ չկան ոչ հատուկ դասասենյակներ, ոչ գրադարաններ, ոչ համակարգիչներ, ոչ ինտերնետ, ինչը սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքի խախտում է։ Բայց այդ, ազատազրկված ուսանողները ուսման վարձը չվճարելու, դասերից բացակայելու, քննություններին չմասնակցելու և նմանատիպ պատճառներով ուղղակի դուրս են ուսումնական հաստատություններից։

 

Աղբյուր`    ilerihaber.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}