Իրավական07:44, 10 Հունիս 2019
Թուրքիայում 2018-ին գրանցվել է անաչափահասների դեմ սեռական բռնության 18․290 դեպք

Թուրքիայում վերջին 7 տարում տեղի ունեցած հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ զեկույց է հրապարակվել։ Այն նախապատրաստել է Թուրքիայի արդարադատության նախարարությանն առընթեր քրեական գործերի ռեեստրի և վիճակագրության գլխավոր վարչությունը։
Ըստ այդմ՝ 2011թ․ Թուրքիայում 5 մլն 384 մարդ տարբեր քրեական գործերով անցել է «կասկածյալի» կարգավիճակով։ 7 տարվա ընթացքում այդ ցուցանիշն ամեն օր աճել է։ 2018թ․ դրությամբ «կասկածյալների» թիվը երկրում կազմում էր ադեն 8 մլն 892․000, որոնցից 85․1 տոկոսը տղամարդիկ են, 14.9 տոկոսը՝ կանայք։ Այդ կասկածյալների 97․6 տոկոսը Թուրքիայի քաղաքացիներ են, 2․4 տոկոսը՝ օտարերկրացիներ։
Թուրքիայի գլխավոր հանրապետական դատախազության կողմից անցկացված հետաքննությունների վերաբերյալ արձանագրվել է, որ նյութական հանցագործությունների շարքում ամենից շատ (48․5 տոկոս) գրանցվել են կողոպուտի, ամենից քիչ (17․4 տոկոսը)՝ խաբեբայության դեպքերը։ Անձնական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունների շարքում դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու դեպքեր (52․9 տոկոս) գերակշռել են անզգուշությամբ առողջությանը վնաս հասցնելու դեպքերի նկատմամբ (12 տոկոս)։
Սեռական բնույթի հանցագործությունների շարքում չափահասների դեմ սեռական ոտնձգության դեպքերը (52․4 տոկոս) գերակշռել են անչափահասների հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքերին (3․7 տոկոս): Իսկ սպանությունների շարքում դիտավորյալ սպանությունները գերակշռել են անզգուշությամբ կատարված սպանություններին՝ 50․4 տոկոս / 46․6 տոկոս հարաբերակցությամբ։
2011-2018թթ․ երեխաների սեռական շահագործման հիմքով հարուցված քրգործերի թիվն ուսումնասիրելիս արձանագրվել է, որ մինչև 2014թ․ այս հանցագործությունների թիվն աճել է, 2015-2016թթ․ հանցագործությունների թվի որոշակի անկում է գրանցվել։ Սակայն 2017թ․ վերստին աճ է գրանցվել, իսկ ամենամեծ ցուցանիշը արձանագրվել է 2018թ․՝ 18․290 դեպք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |