Իրավական05:58, 18 Հունիս 2019
Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը
Անթալիայի նահանգապետարանը արգելել է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի շքերթը և դրան հարող այլ քայլերթերի, մամուլի ասուլիսների, նստացույցերի և նմանատիպ միջոցառումների անցկացումը:
Նահանգապետարանն այդ շքերթն արգելելու հիմնավորման մեջ նշել է.
«Հակադիր ճամբարների միջև բախումից խուսափելու անհրաժեշտությունը, հասարակական կարգի և ազգային անվտանգության պահպանումը, հնարավոր բռնության և ահաբեկչական ակտերի կանխումը, պետության և ժողովրդի անքակտելի միասնության, այլոց իրավունքների և ազատությունների պահպանումը»:
Շքերթն արգելելու որոշման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանության Անթալիայի մասնաճյուղը գլխավոր խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Քեմալ Բյուլբյուլը:
Պատգամավորը դատապարտել է սույն որոշումը և հավելել, որ ԼԳԲՏ համայնքի շքերթը ժողովրդավարության դրսևորում է և դրա արգելումը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների խախտում և ֆաշիստական տեսակետ:
«Անթալիայի կանանց պլատֆորմ» կազմակերպությունն էլ այս շքերթի արգելումը հակաիրավական է որակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |