Իրավական08:44, 20 Հունիս 2019
Եվրադատարանի որոշմամբ Թուրքիան 2․750 եվրո փոխհատուցում կվճարի քուրդ գործիչներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել այն քուրդ գործիչներին, որոնց իրավունքներն ու ազատությունը սահմանափակվել են։
Թուրքիան մեղավոր է ճանաչվել «Քուրդիստանի համայնքների միության» (ՔՀՄ-KCK) դեմ ընթացքող հետաքննության ընթացքում երկարաժամկետ կալանավորումների և կալանավորվածների ինքնապաշտպանության իրավունքի սահմանափակման համար։
Նշված հետաքննության շրջանակներում 83 քուրդ քաղաքական գործիչներ 18 ամիս առանց դատական նիստերի պահվել են կալանքի տակ, իսկ քանի որ գործի վերաբերյալ եղել է գաղտնիության որոշում, նրանք հնարավորություն չեն ունեցել բողոքարկել կալանավորման որոշումը։
ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ազատության և անվտանգության իրավունքի մասին 5-րդ հոդվածի 4-րդ կետը։ Թուրքիայի դեմ ներկայացված յուրաքանչյուր բողոքով ՄԻԵԴ-ը 250 եվրո փոխհատուցում է նշանակել։ Ընդհանուր առմամբ Թուրքիան քուրդ գործիչներին պետք է վճարի 2․750 եվրո փոխատուցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |