Իրավական08:36, 24 Հունիս 2019
Ստամբուլի ընտրություններում ընդդիմության թեկնածուն 806.415 ձայնով հաղթել է իշխող ուժի թեկնածուին

Պարզ է դարձել հունիսի 23-ին Ստամբուլում կայացած քաղաքապետի ընտրությունների վերջնական, սակայն դեռևս ոչ պաշտանական արդյունքները:
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ` ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը ներկայացնող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հավաքելով քվեների 54.21 տոկոսը, հաղթանակ է գրանցել իշխող ուժի թեկնածու Բինալի Յըլդըրըմի նկատմամբ, որը ստացել է քվեների 44.99%-ը:
Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 մլն 741.868 ձայն, իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Յըլդըրըմը` 3մլն 935.453: Ըստ այդմ` Իմամօղլուն 806.415 քվեով առաջ է անցել իշխող ուժի թեկնածուից` գրանցելով վստահ հաղթանակ:
Ընտրություններին 10 մլն 570.354 ընտրողից մասնակցել է 8 մլն 925.063-ը:
Ընդհանուր առմամբ 31.186 քվեատուփից անցողիկ է համարվել 8 մլն 746.464-ը, իսկ անվավեր է ճանաչել ընտրողների 178.599 քվեն:
Իսլամական ուղղվածության «Երջանկություն» (Saadet) կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչընարը ստացել է 47.829 ձայն, իսկ սոցիալիստական-ազգայնամոլական «Հայրենիք» (Vatan) կուսակցության թեկնածու Մուստաֆա Իլքեր Յուջելը 14.545 ձայն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենի փոխանցմամբ` ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 84.5 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |