Իրավական11:32, 25 Հունիս 2019
Էրդողան-Թրամփ հանդիպումից առաջ ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցն ազատ է արձակվել

Թուրքիայում ազատ է արձակվել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Նազմի Մեթեն։ Նա մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Ընդ որում նման մեղադրանք էր առաջադրվել նաև Նազմի Մեթեի կնոջը և դստերը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը նշել էր, որ տևական ժամանակ է, ինչ թուրքական կողմը Վաշինգտոնին չի ներկայացրել այնպիսի հստակ փաստեր, որոնք կապացուցեին Մեթեի առնչությունը գյուլենական համանքի հետ։
Ամերիկացի պաշտոնյան Թուրքիային կոչ էր արել արդար և թափանցիկ հետաքննություն անցկացնել։
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցը նկատել է տալիս, որ հյուպատոսարանի աշխատակիցն ազատ է արձակվում Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև շուտով կայանալիք հանդիպմանը ընդառաջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |