Իրավական08:05, 26 Հունիս 2019
Թուրքիայում շարունակվում են գյուլենականների դեմ քրեական հետապնդումները

Թուրքիայում շարունակվում է գյուլենական համայնքի դեմ մղվող իշխանությունների կոշտ պայքարը։
Ադանայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի 17 նահանգներից 37 անձի բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Վերջիններս մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթթուլլահական կազմակերպության» (գյուլենական համայնքի) հետ կապեր ունենալու մեջ:
Կասկածյալներից մի մասը բերման ենթարկվելուց հետո բժշկական ստուգում անցնելուց հետո տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016-ի հուլիսի 15-ին բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են գյուլենականներին ու անձամբ նրանց ղեկավար ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |