Իրավական14:32, 02 Հուլիս 2019
Թուրք փաստաբանների խոսքը Բրյուսելից. «Արդար դատավարություն ենք պահանջում Թուրքիայում»

Բրյուսելում կայացել է «Թուրքիայում փաստաբանությամբ զբաղվելու ռիսկերը հեղաշրջման փորձից 3 տարի անց» խորագրով երկու պանելային քննարկում:
Պանելային քննարկմանը բացի բելգիացի փաստաբաններից և պատգամավորներից, մասնակցել են նաև Թուրքիայում փաստաբանությամբ զբաղվող Նուրջան Քայան և Բերրաք Չաղլարը:
Նրանք հայտնել են, որ Թուրքիայում փաստաբանների վրա մեծ ճնշումներ են գործադրվում և ընդգծել այդ ճնշումների նվազման անհրաժեշտությունը:
Չաղլարը և Քայան նշել են, որ Թուրքիայում շուրջ 500 փաստաբան այսօր գտնվում է ճաղերի ետևում: Կարևոր է, որ այդ մասին տեղյակ լինեն միջազգային իրավունքի գրասենյակները:
«Պահանջում ենք, որ Թուրքիայում իրականացվեն արդար դատավարություններ: Մենք լուրջ սպառնալիքի առջև ենք կանգնած: Ամեն պահի կարող են ներխուժել մեր տուն, կոտրել մեր դռները, առգրավել մեզ պատկանող համակարգիչներն ու փաստաթղթերը: Ամեն պահի կարող է ենք բերման ենթարկվել, կալանավորվել, պատիժ կրել: Որևէ երաշխիք չկա, որ այս ամենը մեզ հետ չի պատահի: Այս իրավիճակը, սակայն, չի կասեցնի մեզ մեր պայքարի ճանապարհին»,-ասել է Բերրաք Չաղլարը:
Իսկ Նուրջան Քայան նշել է, որ փաստաբանները մի շարք խնդիրների են բախվում, որպեսզի պայքարեն իրավունքի խախտումների դեմ և պաշտպանեն այդ իրավունքի խախտման զոհերին:
Նրա փոխանցմամբ` իրենց մասնագիտությունն անվտանգ չէ և նույնիսկ չկա իրավաբանների միության մի ղեկավար, որը կպաշտպանի փաստաբաններին:
Բելգիացի պատգամավորները պանելային քննարկմանը նույնպես անդրադարձել են Թուրքիայի դատաիրավական համակարգում փաստաբանությամբ զբաղվելու ռիսկերին:
Նշվել է, որ հազարավոր մարդկանց փաստաթղթերը դատարկ են և նրանք նույնիսկ առանց դատական գործընթացի բանտում են գտնվում: Եվրպացի գործընկերներն անընդունելի են համարել Թուրքիայի վերաբերմունքը ընդդիմության հանդեպ: Հույս են հայտնել, որ եթե կան անվախ փաստաբաններ, ապա նրանք ձեռքները ծալած չեն նստի:
Բելգիացի փաստաբաններից մեկը նկատել է տվել. «Փաստաբաններն ահաբեկչության մեջ մեղադրվող մարդկանց պաշտպանելու համար իրենք էլ դիտարկվում որպես ահաբեկիչներ: Թուրքիայում դատաիրավական համակարգում անցկացրած մեր աշխատանքների ընթացքում նկատեցինք, որ դատարաններն անկախ չեն, քանի որ դատավորներն անընդհատ փոխվում են»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |