Իրավական13:07, 16 Հուլիս 2019
Թուրք դերասանը ձերբակալվել է հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով

Թուրքական թատրոնի դերասանը մեղադրվել է «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ։
Դերասան Օրհան Այդընը ձերբակալվել է Իզմիրում, ուր մեկնել էր՝ մասնակցելու թատերական մի փառատոնի։ Իր ձերբակալման մասին տեղեկությունը դերասանը հայտնել է «Twitter»-ում կատարած գրառմամբ։
Նա նշել է, որ իր դեմ «նախագահին վիրավորելու» հիմքով մեղադրանք է ներկայացվել: Կարծիք է հայտնել, որ ըստ ամենայնի, խոսքը հանրապետության նախագահին վիրավորելու մասին է։
Հայտնի է դարձել նաև, որ Ստամբուլի Գազիօսմանփաշայի դատախազությունում հարուցված քրգործի շրջանակներում Օրհան Այդընի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |