• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 12:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:35, 19 Հուլիս 2019

Անգլիայի և Ուելսի փաստաբանների միությունը Թուրքիայի մասին զեկույց է ներկայացրել

Անգլիայի և Ուելսի փաստաբանների միությունը Թուրքիայի մասին զեկույց է ներկայացրել

Անգլիայի և Ուելսի իրավաբանների միությունը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ Եվրոպայի տարբեր կետերում գործունեություն ծավալով մի շարք իրավական գրասենյակներ ներկայացնող միությունը քննադատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)՝ Թուրքիայից ստացված հազարավոր հայցերը մերժելու համար։ ՄԻԵԴ-ն այդ հարցերը մերժելիս որպես հիմնավորում է ներկայացրել այն պատճառաբանությունը, որ դիմողները Թուրքիայի ներսում բոլոր իրավական միջոցներն ու ճանապարհները չեն սպառել։

«2017թ․ Թուրքիայից ՄԻԵԴ է դիմել 57․039 քաղաքացի, սակայն 25․000 քաղաքացու ներկայացրած հայցերը չեն ընդունվել՝ կրկին վերահասցեավորվելով թուրքական դատարաններին։ Եթե ՄԻԵԴ-ն անգամ Թուրքիայի դեմ որոշում է կայացնում, այդ որոշումները Թուրքիայում ամեն դեպքում չեն կիրառվում», - ասված է զեկույցում։

Հեղինակները նշվել են նաև, որ Թուրքիայում մի շարք փաստաբաններ դատարանի կողմից պատժվում են միայն նրա համար, որ փորձել են պաշտպանել  իրենց վստահորդների ու պաշտպանյալների իրավունքները։ Նույն կերպ բազմաթիվ փաստաբաններ ճնշումների են ենթարկվում՝ միաժամանակ փորձելով շարունակել իրականացնել իրենց աշխատանքային գործունեությունը։

«Հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել և կալանավորվել են 599 փաստաբաններ։ 1546 փաստաբան դատարանի առաջ է կանգնել։ 311 փաստաբանի վերաբերյալ դատական վճիռ է կայացվել։ Փաստաբանների վերաբերյալ ընդհանուր առմամբ 1․967 տարվա ազատազրկման որոշում է կայացվել»,- նշվում է ՄԱԿ-ին ներկայացված փաստաթղթում։

Զեկույցում տեղ են գտել  նաև 2016թ․ հեղաշրջման փորձից առաջ Թուրքիայում գրանցված իրավախախտումները։ Զեկույցի հեղինակները անդարդարձել են 2015թ․ սպանված Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի և ահաբեկչության մեջ մեղադրանքով ազատազրկված «Ժամանակակից իրավաբանների միության» նախագահ Սելչուք Քոզաղաչլըի գործերին։

Հավելենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը վերջին անգամ Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել 2015թ․, թեմայի վերաբերյալ իր հաջորդը զեկույցը կառույցը կհրապարակի 2020թ․։

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}