Իրավական12:05, 09 Օգոստոս 2019
Թուրքիայում գերմանացի զինվոր է բերման ենթարկվել

Ստամբուլում բերման է ենթարկվել գերմանացի զինվոր, ում անունը չի հրապարակվում։ Լուրը հաստատվել է ֆրանսիական AFP լրատվական գործակալության կողմից։ Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել գերմանացի զինվորին բերման ենթարկելու պատճառը։
Ըստ թուրքական աղբյուրի՝ բերման ենթարկելու պատճառները հայտնի չեն, բայց կապ չունեն նրա զինվորական գործունեության հետ։
Գերմանացի զինվորը ծառայություն էր իրականացնոմ Գերմանիայի Հեսսեն նահանգի Շտադթալլենդորֆ քաղաքում տեղակայված զինված ուժերում։ Հայտնի չէ նաև, թե ինչ նպատակով էր գտնվում Թուրքիայում։
Գերմանացի զինվորի նկատմամբ կիրառվել է Թուրքիայի սահմաններից դուրս չգալու արգելքը։
Ավելի վաղ Թուրքիայում «ահաբեկչության օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով կալանավորվել էր մեկ գերմանացի զբոսաշրջիկ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |