• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական17:34, 30 Օգոստոս 2019

Օգոստոսին Թուրքիայում 12 լրագրող է ձերբակալվել

Օգոստոսին Թուրքիայում 12 լրագրող է ձերբակալվել

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, լրագրող Բարըշ Յարքադաշը մամուլի և լրագրողների իրավունքների վերաբերյալ հերթական ամենամսյա զեկույցն է հրապարակել։ «2019թ․ օգոստոսը լրագրողների համար «ամենաշոգ օգոստոսներից մեկն էր․ ճնշումները, ձերբակալություններն ու գրաքննությունը անպակաս էին», -գրել է հեղինակը։

Յարքադաշը արձանագրել է, որ մարտի 31-ի և հունիսի 23-ի ընտրություններից հետո թուրքական մամուլի նկատմամբ ճնշումները նկատելիորեն ավելացել են։ Նման պարագայում նախկին պատգամավորը տարակուսելի է համարել մամուլի ազատության մասին նախագահ Էրդողանի լավատեսական հայտարարությունները․ «Էրդողանը այդ ի՞նչ մամուլի ազատության մասին է խոսում։ Լրագրողները շնչել չեն կարողանում։ Մամուլում ոչ թե վարդագույն, այլ սև պատկեր ունենք», - գրել է Յարքադաշն իր զեկույցում։

Անդրադառնալով  «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էրեն Էրդեմի հարցին, ով արդեն 428 օր գտնվում է Էդիրնեի բանտում, նախկին պատգամավորը գրել է․ «Այն վերաբերմունքը, որին արժանացել է «Karşı» թերթի գլխավոր խմբագիր Էրեն Էրդեմը, ակնհայտ արտացոլում է Թուրքիայում լրագրողների նկամամբ ընդհանուր վերաբերմունքը։ Էրեն Էրդեմը լրագրողների դեմ կիառվող խնդիրների արտապատկերումն է», - գրում է հեղինակը։

Յարքադաշը ընդգծել է, որ նախորդ ամիս դատական որոշմամբ արգելվել է թուրքական մամուլում և սոցցանցերի թուրքական տիրույթում 2 թեմայի վերաբերյալ շուրջ 700 լուրի հրապարակումը և դրանց հետ կապված մեկնաբանությունների տարածումը։

Զեկույցի համաձայն՝ օգոստոսի ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 12 լրագրող, իսկ ընդհանուր առմամբ այս ամսվա դրությամբ առնվազն 145 լրագրող գտնվում է բանտերում։ Օգոստոսին երկու լրատվակայքի դեմ հետաքննություն է սկսվել, մեկ լրագրողի դեմ դատական գործ է հարուցվել, 2 լրագրող հարձակման և ծեծի է ենթարկվել։ Կրպակներից և գրախանութներից հետ են կանչվել մի շարք գրքեր ու ամսագրեր, դրանց վաճառքն արգելվել է։


 

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}