• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:34, 04 Սեպտեմբեր 2019

Թուրքիան մեկն է այն 4 եվրոպական երկրներից, որտեղ դատական համակարգն անկախ չէ

Թուրքիան մեկն է այն 4 եվրոպական երկրներից, որտեղ դատական համակարգն անկախ չէ

Թուրքիան մեկն է այն 4 եվրոպական երկրներից, որտեղ դատական համակարգն ու դատավորները անկախ չեն։ Ըստ Եվրամիության մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ կախյալ դատական համակարգ ունեցող մյուս երկրներն են Հունգարիան, Լեհաստանը և Ռումինիան։

Եվրամիության անդամ և թեկնածու երկրների դատական համակարգերի վերաբերյալ Միյատովիչի հրապարակած գրավոր հայտարարության մեջ ընդգծվել է, որ դատական համակարգի անկախությունը իրավական պետության հիմքն է, ինչպես նաև՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր պայմաններից մեկը։

ԵՄ հանձնակատարը նշել է, որ անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից արդար դատավարության իրականացումը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Միյատովիչը անդրադարձել է 9 երկիր կատարած իր այցերին՝ նշելով, որ հատկապես դրանցից 4-ում իշխանությունների միջամտութունը դատական  համակարգի գործունեությանը մտահոգիչ չափով աճել է։

ԵՄ հանձնակատարը նաև վերահաստատել է ավելի վաղ Թուրքիայի վերաբերյալ իր հնչեցրած զգուշացումները։ Միյատովիչն ավելի վաղ Թուրքիային կոչ էր արել շտապ միջոցներ ձեռնարկել՝ դատական համակարգի վերաբերյալ վստահությունը վերականգնելու, և «արտակարգ դրության ռեժիմի» հասցրած վնասների վերականգնման համար։ Նա նաև զգուշացրել էր, որ Թուրքիայի դատական համակարգի անկախությունը վերջին շրջանում չափազանց թուլացել է, իսկ դատավորների և դատախազների միությունների վերաբերյալ ընդունված վերջին սահմանադրական փոփոխությունները հակասում են Եվրախորհրդի հիմնական ստանդարտներին։

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}