Իրավական11:46, 20 Սեպտեմբեր 2019
Թուրքիայում գյուլենականների «որսը» շարունակվում է․ 74 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) ենթադրյալ աջակիցների դեմ հետապնդումները շարունակվում են։ Ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը Թուրքիայի զինված ուժերի ներսում հատուկ հաղորդակցման համակարգով միմյանց հետ կապ պահպանող զինվորականների է բացահայտել։
Ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցի՝ FETÖ-ի դեմ ընթացող հետաքննության շրջանակներում 74 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանցից 72-ը ենթասպաներ են, 2-ը՝ զինված ուժերում ծառայող այլ մասնագետներ։
Հայտնի է, որ կասկածյալներից 25-ը ծառայում են ցամաքային ուժերում, 7-ը՝ օդուժում, 10-ը՝ ռազմածովային ուժերում, 30-ը՝ ժանդարմերիայում, իսկ 2-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:
Ստամբուլի նահանգային ժանդարմերիան կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով 30 նահանգում միաժամանակյա գործողություններ են իրականացրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |