Իրավական16:56, 24 Հոկտեմբեր 2019
Թուրքիայում ձերբակալվել ու կալանավորվել է հերթական լրագրողը
Սոցիալական ցանցերում արած գրառումների համար հոկտեմբերի 23-ին Թուրքիայում ձերբակալվել էր «Net» լրատվական գործակալության լրագրող Էմրե Օրմանը: Նրա նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում: Հիմնավորումն այն է, որ Օրմանը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» է արել:
Թուրքիայի մամուլի, տպագրության ու հեռարձակման աշխատակիցների արհմիությունն այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Twitter-ում, որտեղ մասնավորապես ասվում է. «Ձերբակալվել է լրագրող Էմրե Օրմանը: Բոլորին կոչ ենք անում տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին ու միայնակ չթողնել ազատազրկված լրագրողներին»:
Ավելացնենք, որ մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Թուրքիան աշխարհում առաջինն է բանտարկված լրագրողների թվով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |