Իրավական16:17, 28 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի արդարադատությունը քուրդ հրամանատարին արտահանձնելու միջնորդություն է ներկայացրել

Թուրքիայի արդարադատության նախարարությունը միջնորդություն է ուղարկել արտգործնախարարություն` պահանջելով «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի (SDF) քուրդ հրամանատար Ֆերհաթ Աբդի Շահինի արտահանձնումը Թուրքիային: Քուրդ հրամանատարն առավել հայտնի է Մազլում Քոբանի կեղծանվամբ:
Նշվում է, որ միջնորդությանը կցված է նաև Քոբանիի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը:
Արդարադատության նախարարության գրավոր հաղորդագրության համաձայն` Քոբանիին Թուրքիային արտահանձնելու միջնորդությունը առավել վտանգավոր ահաբեկիչների ցանկում նրա ներառվելուց հետո:
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական հեռուստաեթերով ԱՄՆ-ից պահանջել է Անկարային հանձնել վերոհնշյալ քուրդ հրամանատարին:
Հիշեցնենք, որ Թուրքիան Մազլում Աբդի Քոբանիին համարում է Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) ղեկավարներից: Իսկ ինչպես հայտնի է, YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |