• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:01, 01 Նոյեմբեր 2019

Ստամբուլի դատարանը որոշել է ազատ արձակել Դեմիրթաշին, բայց նա բանտից դուրս գալ չի կարող

Ստամբուլի դատարանը որոշել է ազատ արձակել Դեմիրթաշին, բայց նա բանտից դուրս գալ չի կարող

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին ԴԵմիրթաշի վերաբերյալ ազատ արձակման որոշում է կայացվել։

2018թ․ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «Զինված ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու» մեղադրանքով  ընդդիմադիր գործչին դատապարտել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման։ Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դեմիրթաշը դիմել էր պայմանականորեն ազատ արձակվելու համար, սակայն դիմումը մերժվել էր։

Օրերս Թուրքիայում օրինական ուժի մեջ մտած դատաիրավական բարեփոխումների փաթեթը մինչև 5 տարի ազատազրկման դատապարտվածներին հնարավորություն տվեց դիմելու Գերագույն դատարան և Դեմիրթաշի փաստաբանները ևս մեկ անգամ պայմանական ազատման դիմում ներկայացրեցին։ Այս անգամ ստամբուլյան դատարանը բավարարեց դիմումը՝ որոշելով ազատ արձակել ընդդիմադիր գործչին։

Սակայն ԺԴԿ նախկին համանախագահը, այնուամենայնիվ, չի կարող դուրս գալ Էդիրնեի բանտից, որտեղ գտնվում է 2016թ․ նոյեմբերից։ Խնդիրն այն է, որ դեռևս ուժի մեջ է մնում Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության՝ Սելահաթթին Դեմիրթաշի և ԺԴԿ մյուս նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի դեմ հարուցված մեկ այլ գործով վերջիններիս կալանավորման որոշումը։

Հիշեցնենք, որ 2019թ․ սեպտեմբերին Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը «Ահաբեկչական խմբավորում ղեկավարելու», «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն վարելու», «հանրության շրջանում հրապարակայնորեն ատելություն և թշնամանք հրահրելու», «ժողովրդին օրինախախտության դրդելու» մեղադրանքով Դեմիրթաշի դեմ հարուցված գործի շրջանակներում որոշում էր կայացրել վերջինիս պայմանականորեն կալանքից ազատելու մասին, սակայն Ստամբուլի դատարանի սահամանած ազատազրկման պատժի պատճառով Դեմիրթաշին կրկին չէր հաջողվել դուրս գալ բանտից։

Աղբյուր`    evrensel.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}