Իրավական16:35, 06 Նոյեմբեր 2019
Թուրքիայում դարձյալ լրագրողներ են ազատազրկվել

Թուրքիայում հերթական անգամ լրագրողներ են ազատազրկման դատապարտվել։
Բիթլիսի ծանր հանցագործությունների դատարանը լրագրող Ուղուր Յըլմազին դատապարտել է 6 տարի 10 ամիս 15 օրվա ազատազրկման՝ «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» (Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ՔԲԿ/PKK ռազմաքաղաքական կազմակերպություն) և «զինված խմբավորման պրոպագանդա կատարելու» մեղադրանքով։ Վերջինս 2017թ․ հուլիսի 17-ից կալանավորված է և գտնվում է Էլազըղի բանտում։ Դատավարության ողջ ընթացքում նա ոչ մի անգամ անձամբ դատարան չի բերվել, այլ ցուցմունք է տվել հեռահաղորդակցման միջոցների օգնությամբ։
Իսկ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու» մեղադրանքի հիման վրա լրագրող Բերզան Գյունեշին դատապարտվել է 3 տարի 5 ամիս 15 օր ազատազրկման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |