Իրավական16:19, 08 Նոյեմբեր 2019
Թուրքիան 2016թ. հեղաշրջման փորձից ի վեր 1000-ից ավել «կարմիր ծանուցում» է ուղարկել Գերմանիային

Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իր կողմից հետախուզվող 1000-ից ավել մարդու վերաբերյալ ծանուցում է ուղարկել Գերմանիայի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Interpol) գրասենյակին:
Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարությունը` պատասխանելով Բունդեսթագի «Ձախ» կուսակցության պատգամավոր Անդրեյ Հուկոյի հարցմանը:
Նշվում է, որ Թուրքիան միջազգային հետախուզության ցուցակում ներառելու պահանջով 1168 «կարմիր» և 84 «կապույտ» ծանուցումներ է ուղարկել Գերմանիայի Ինտերպոլին:
Ըստ այդմ` «կարմիր ծանուցմամբ» պահանջելով Գերմանիայում ապրող այդ անձանց կալանավորումը և վերադարձը Թուրքիային, իսկ «կապույտ ծանուցմամբ» պահանջելով նրանց բնակության վայրի մասին տեղեկույթյուններ:
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն ասել է, որ մինչև օրս Ինտերպոլին ուղարկված դիմումներից 646-ը մերժվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |