Իրավական12:37, 08 Նոյեմբեր 2019
Թուրքիայում ընդդիմադիր HDP-ական գործիչներ են ձերբակալվել

Թուրքիայի Վանի նահանգի Իփեքյոլու շրջանի ղեկավարներ, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Ազիմ Յաջանը և Շեհզադե Քուրթը ձերբակալվել են։ Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։
Վանի անվտանգության վարչության կողմից կատարված հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 8-ին նշված անձինք բերման են ենթարկվել ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից։ Կասկածյալների անձնական խուզարկության և բնակության վայրի խուզարկության արդյունքում մի շարք փաստաթղթեր և էլեկտրոնային նյութեր են առգրավվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |