Իրավական16:31, 12 Նոյեմբեր 2019
Ստամբուլում իր տան առջև հայտնաբերվել է բրիտանական հետախուզության նախկին սպայի դին

Նոյեմբերի 11-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում իր տան առջև մահացած է հայտնաբերվել Անգլիայի հետախուզության նախկին սպաներից Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը: Նա 2014թ. հիմնել էր «Mayday» փրկարարական խումբը, իսկ 2015թ. գրասենյակ բացել Ստամբուլում, որպեսզի աջակցի Սիրիայի նախագծին:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությամբ` անգլիական բանակի նախկին սպան, որը ծառայություն է իրականացրել Սիրիայում, ինքնասպանություն է գործել` պատշգամբից ցած նետվելով: Իսկ անգլիական «Reuters» լրատվական գործակալությունը, հղում անելով մահացածի կնոջը, հայտնել է, որ անգլիացի նախկին սպան գիշերը քնաբեր է ընունել:
Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ դեռևս շարունակվում են աշխատանքները դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ: Նոյեմբերի 12-ին Լե Մեսուրիերի գրասենյակ մի փաթեթ է ուղարկվել, որի վրա գրված է եղել «Նիհադ Սարմին» անունը:Ստամբուլի նահանգապետի խոսքով` սոցցանցերից ստացված տեղեկությամբ պարզ է դարձել, որ Նիհադ Սարմինը Սիրիայի Իդլիբի շրջանից է:
Նշենք, որ Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը 2016թ. Սիրիայում քաղաքացիական պաշտպանություն իրականացնելու համար Անգլիայի թագուհու կողմից պարգևատրվել էր «ասպետ» կոչումով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |