• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:18, 29 Նոյեմբեր 2019

Էրդողանը նորից դատի է տվել ընդդիմադիր կուսակցապետին

Էրդողանը նորից դատի է տվել ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Այս անգամ ընդդիմադիր գործչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խորհրդարանի հանրապետության նախագահին «հայրենիքի դավաճան» է անվանել։ Էրդողանն Անկարայի դատարանից պահանջել է Քըլըչդարօղլուից գանձել 250․000 թուրքական լիրայի (շուրջ 4․300 ԱՄՆ դոլար)՝ որպես բարոյական վնասի հատուցում:

Նշենք, որ ընդդիմադիր կուսակցապետը  նոյեմբերի 26-ի իր ելույթում ասել էր․ «Սեփական զենքի գործարանը օտար բանակին նվիրաբերողներին աշխարհի բոլոր ծայրերում հայրենիքի դավաճան են անվանում։ Ես էլ եմ նույնն ասում։ Նա նույնիսկ չի համարձակվում դատական հայց ներկայացնել ․․․ Էրդողանը հայտարարել է, թե՝ «Քըլըչդարօղլուի դեմ փոխհատուցման հայցեր եմ ներկայացրել ու բոլոր դատական գործերը շահել եմ»։ Իսկ Մեն կղզու գործն էլ ես եմ շահել, դրան ի՞նչ կասես։ Ուրեմն՝ ճիշտ է այն, որ  դու փողեր ես տարել»։

Քեմալ Քըլըչդարօղլուն այն եզակի անձանցից է, ում դեմ «Թուրքիայի հանրապետության նախագահին վիրավորելու» և նմանատիպ մեղադրանքներով ամենամեծ թվով դատական գործեր են հարուցվել։ Մասնավորապես Մեն կղզու վերաբերյալ Քըլըչդարօղլուի հայտարարությունների պատճառով վերջինիս դեմ տարբեր դատարաններում մի քանի գործեր էին հարուցվել և խոշոր տուգանքներ սահմանվել, բայց Ստամբուլի վերաքննիչ դատարանը ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 8-ին չեղարկեց այս մեղադրանքով հարուցված գործերի շրջանակներում նշանակված տուգանքները։ 

Աղբյուր`    sabah.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}