Իրավական11:48, 06 Դեկտեմբեր 2019
Վանում ձերբակալվել են պաշտոն զբաղեցնող ընդդիմադիր գործիչներ

Վանի անվտանգության վարչության աշխատակիցների միաժամանակյա գործողության ժամանակ ձերբակալվել են Վանի նահանգի Մուրադիե, Օզալփ և Բաշքալե շրջանների ղեկավարներին: Վերջիններս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են և համարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ:
Բաշքալե շրջանի ղեկավար Էրքան Աջարը, Մուրադիեի համաղեկավարներ Յըլմազ Շալանն ու Լեյլա Բալքանը և Օզալփ շրջանի համաղեկավարներ Յակուբ Ալմաչն ու Դիլան Օղրենջին մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Նրանց դեմ հետաքննություն է սկսվել։
Նշյալ անձանց բնակարանները խուզարկվել են և մեծ թվով փաստաթղթեր ու էլեկտրոնային նյութեր առգրավվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |