Իրավական13:06, 24 Դեկտեմբեր 2019
Քըլըչդարօղլուին բռունքով հարվածող անձի նկատմամբ 3 տարի 10 ամիս ազատազրկում են պահանջել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա հարձակվելու համար 36 հոգու նկատմամբ հետաքննությունն էր սկսվել:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Չուբուքի հանրապետական գլխավոր դատախազ Հալիլ Դեմիրը 3 տարի և 10 ամիս ազատազրկում է պահանջել Օսման Սարըգյունի համար, որը բռունցքով հարվածել էր Քըլըչդարօղլուին:
Հալիլ Դեմիրի պատրաստած 64 էջանոց մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դատական հայցը ներկայացրել են Քըլըչդարօղլուն և CHP-ն` որպես իրավաբանական անձ: Նրանք համոզմունք էին հայտնել, որ այս հարձակումը նախապես ծրագրված էր եղել:
Սարըգյունի նկատմամբ ազատազրկում է պահանջվել «դիտավորյալ վիրավորանք հնչեցնելու և հասցնելու» հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ընդդիմադիր կուսակցապետը ապրիլի 21-ին մասնակցում էր Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։ Արարողության ժամանակ հավաքվածներից ոմանք սկսել էին վիրավորական խոսքեր հնչեցնել Քըլըչդաչօղլուի հասցեին։ Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փորձել էին տարածքից հեռացնել ընդդիմադիր լիդերին, Օսման Սարըգյունը բռունցքով հարվածել էր Քըլըչդարօղլուի դեմքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |