Իրավական17:03, 25 Դեկտեմբեր 2019
Թուրքիայում ինքնաթիռը պայթեցնել սպառնացող կինը ներկայացել է որպես գյուլենական

Օրերս թուրքական ինքնաթիռում որպես ահաբեկիչ ներկայացած և ինքնաթիռը պայթեցնել սպառնացած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել։
Անատոլիայի հանրապետական գլխավոր դատախազությունն ավարտել է Նիքարի գործով հետաքննությունը։ Կազմվել է մեղադրական եզրակացություն՝ «օդային տրանսպորտային միջոցի առևանգման կամ թռիչքին խոչընդոտելու» մեղադրանքով և 5-10 տարի ազատազրկման պատիժ սահմանելու պահանջով։
Նիքար Դ․ անունով ուղևորը Թուրքիայի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից Կիպրոս մեկնող ինքնաթիռում հայտարարել էր, որ ինքը «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) անդամ է։
«Ես FETÖ-ական (գյուլենական) եմ, ինքնաթիռը պայթեցնելու եմ։ Օդանավակայանում 5 ռումբ է տեղադրված»:
Ուղևորների ու անվտանգության աշխատակիցների ջանքերով կինը ձերբակալվել և կալանավորվել էր։ Ինքնաթիռում այդ պահին եղել է 144 ուղևոր։
Նիքարի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հոգեկան առողջության խնդիրներ ունի և բժշկի որոշմամբ հաշվառված է նյարդային և հոգեկան հիվանդությունների Բաքըրքյոյի հիվանդանոցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |