Իրավական13:15, 25 Դեկտեմբեր 2019
Թուրքիայի ուժային կառույցներում դեռ չի դադարել գյուլենականների «որսը»

2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված գյուլենականների ձերբակալությունները դեռ շարունակվում են:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից այսօր դեկտեմբերի 25-ին տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության 36 պայմանագրային ծառայողի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Որոշուման հիմք է հանդիսացել վերջինների կողմից հեռախոսային գաղտնի շփման նպատակով հատուկ ծրագրերի օգտագործումը: Այդ ծրագրերը տարածված են Թուրքիայի իշխանությունների կողմից հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ հռչակված ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի անդամների շրջանում:
Նշվում է, որ ժանդարմերիայի աշխատակիցներին ձերբակալելու համար Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավարությամբ Թուրքիայի 22 նահանգներում օպերացիաներ են սկսվել, ինչի արդյունքում արդեն 11 ծառայող է ձերբակալվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |