Իրավական13:54, 30 Դեկտեմբեր 2019
Թուրքիայի ընդդիմադիր թերթի 7 աշխատակից դատապարտվել է ազատազրկման

Ստամբուլի քրեական դատարանում կայացել է ընդդիամդիր «Sözcü» թերթի սեփականատեր Բուրաք Ալբայրաքի և մի քանի աշխատակիցների դեմ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորմանը» (FETÖ) գիտակցաբար և ինքնակամ աջակցելու մեղադրանքով հարուցված քրգործով վերջին նիստը։
Դատարանը վճռել է 3 տարի 6 ամիս 15 օր ազատազրկման դատապարտել թերթի թղթակից Էմին Չյոլաշանին և Նեջաթի Դողրուին։ 3 տարի 4 ամիս ազատազրկման են դատապարտվել թերթի ինտերնետային էջի խմբագիր Մուստաֆա Չեթինը և թերթի գլխավոր խմբագիր Մեթին Յըլմազը։
«Sozcu.com.tr» կայքի նորությունների համակարգող Յուջել Արըն, ինչպես նաև թղթակից Գյոքմեն Ուլուն և հաշվապահ Յոնջա Յուջեքալելին դատապարտվել են 2 տարի 1 ամիս ազատազրկման։
Թերթի սեփականատիրոջ մասով գործընթացն առանձնացվել է ընդհանուր գործից, իսկ թերթի պատասխանատուներից Մեդիհա Օլգունը ազատ է արձակվել։
«Sözcü» թերթն իր աշխատակիցների դեմ կայացված վճռի մասին լուրը հրապարակել է «Պատմության մեջ սև բիծ։ Sözcü-ն պատժվել է լրագրության համար» խորագրի ներքո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |