• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:22, 10 Հունվար 2020

Ուղուր Գյուչ. «Թուրքիայում լրագրողների 95 տոկոսը քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»

Ուղուր Գյուչ. «Թուրքիայում լրագրողների  95 տոկոսը քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»

Թուրքիայում աշխատանքից ազատված լրագրողների թիվը հատել է 11․000-ի սահմանագիծը։ Այս և մի շարք այլ ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել հունվարի 10-ին Թուրքիայում նշվող լրագրողների օրվա առթիվ Ստամբուլում կազմակերպված գիտաժողովում։ 

«Լրագրությունը՝ գործազրկության և գրաքննության ճանկերում» խորագրով անցկացված Ժողովին մասնակցել են  «Թուրքիայի լրագրողների միությունը» (TGC), «Թուրքիայի գրողների միավորումը» (TYS), «Ժամանակակից լրագրողների միությունը» (ÇGD) և «Թուրք հրատարակիչների միությունը» (TURKYAYBİR)։

Հայտնի է դարձել, որ վերջին  5 տարվա ընթացքում Թուրքիայում անվավեր է ճանաչվել 3․804 լրագրողական քարտ։ Իսկ մասնավորապես 2016 թ. հուլիսի 15-ից մինչ օրս  ազգային անվտան
գության նկատառումներով չեղարկվել է 685 լրագրողական քարտը։

Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2003-2018թթ․ ընթացքում շուրջ 12․000 լրագրող տարբեր մեղադրանքներով դատարանի առաջ է կանգնել։ Այս պահին Թուրքիայում անազատության մեջ է գտնվում 91 լրագրող։

Արձանագրվել է նաև, որ  ներկայումս Թուրքիայում իրենց լրագրողական գործունեությունը ազատորեն կարողանում են ծավալել միայն այն լրագրողները, ովքեր ենթարկվում են իշխանությունների կամքին։ «Ժամանակակից լրագրողների միության» Ստամբուլի ներկայացուցիչ Ուղուր Գյուչը ընդգծել է․ «Այսօր լրագրողների 95 տոկոսը մանիպուլյացիայի և քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»։


 

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}