Իրավական13:55, 15 Հունվար 2020
Սահմանդրական դատարանի որոշմամբ Թուրքիայում վերացվել է Wikipedia-ի արգելքը

Ամենածավալուն համացանցային հանրագիտարանի՝ Wikipedia-ի հասանելիության վերականգնման անհրաժեշտության մասին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է երկրի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete)։
Դրանով, փաստորեն, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել։ Կայքի հասանելիությունը կվերականգնվի այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի վճիռը ուղարկվի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպությանը» (BTK):
Դատարանի որոշման մեջ Թուրքիայի ՍԴ-ն սահմանել է, որ Wikipedia-ի արգելափակումը հակասում է ժողովրդավարական հասարակարգի պահանջներին, իսկ կայքի արգելափակման համար պատճառ հանդիսացող հոդվածներն իրականում բոլորովին էլ սարսափելի բովանդակություն չունեն։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեռ 2019թ․ դեկտեմբերի 26-ին կայացրած որոշմամբ անօրինական էր ճանաչել Wikipedia-ի արգելափակումը։ Չնայած դրան 2․5 տարի շարունակ Wikipedia-ն Թուրքիայում շարունակում էր արգելափակված մնալ:
Հիշեցնենք, որ Wikipedia-ն (բոլոր լեզուներով) Թուրքիայում արգելափակվել էր 2017թ․ ապրիլի 29-ին։ Այդ արգելքը պաշտոնապես հիմնավորվել էր այն հանգամանքով, որ առցանց հանրագիտարանում կան որոշ հոդվածներ, որտեղ Թուրքիան հավասարեցվում է ահաբեկչական խմբավորումների հետ։ «Վիքիպեդիայի» սեփականատեր «Wikimedia» հիմնադրամը կայքի հասանելիության արգելափակումը բողոքարկելու նպատակով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |