• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական15:43, 04 Փետրվար 2020

Թուրքիան փոխհատուցում կվճարի ապօրինի կալանավորված մտավորականին

Թուրքիան փոխհատուցում կվճարի ապօրինի կալանավորված մտավորականին

Թուրքիայի Սահմանադրական դատարանը պետությանը պարտավորեցրել է 30․000 լիրա (շուրջ 5․000 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել գրող և մտավորական Մեհմեթ Ալթանին՝ վերջինիս անօրինական կերպով կալանքի տակ պահելու և ՍԴ որոշմանը չենթարկվելու պատճառով։

2020թ․ հունվարի 9-ին կայացրած  որոշման մեջ ՍԴ-ն հակիրճ անդրադարձել է Ալթանի գործի նախապատմությանը և ընդգծել, որ Ալթանի իրավունքների խախտման վերաբերյալ ՍԴ-ի որոշումը մեքենայորեն առաջացնում է նրան ազատ արձակելու անհրաժեշտություն և ենթակա չէ ստորադաս դատարանների կողմից հետագա քննարկման կամ մերժման։ Մինչդեռ, տեղական դատարանները չեն ենթարկվել Մեհմեթ Ալթանի կալանավորման անօրինականության և կալանքի վերացման անհրաժեշտության մասին ՍԴ որոշմանը՝ այդպիսով, փաստորեն, ևս մեկ անգամ խախտելով Ալթանի ոտնահարված իրավունքները։

Մեհմեթ Ալթանը կալանավորվել էր 2016թ․ սեպտեմբերի 22-ին՝  2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով։ 2016թ․ նոյեմբերի 8-ին կալանքի տակ գտնվող Ալթանն անհատական կարգով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։

2017թ․ ապրիլի 12-ին Մեհմեթ Ալթանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով։

Մյուս կողմից 2018թ․ հունվարի 11-ին Թուրքիայի Սահամանադրական դատարանը, քննելով Ալթանի դիմումը, որոշում էր կայացրել, որ տեղական դատարանը ոտնահարել է դիմումատուի «անձնական ազատության ու անվտանգության» իրավունքն ու  «խոսքի և մամուլի ազատությունը»։  ՍԴ –ն վճռել էր, որ նախաքննության մարմինը չի կարողացել բավարար ապացույցներ գտնել՝ կալանավորման հիմնավորման համար, ոսւտի Մեհմեթ Ալթանի կալանքի տակ գտնվելը անօրինական է և վերջինս պետք է ազատ արձակվի։ Տվյալ որոշումն ուղարկվել էր Ստամբուլի դատարան, հրապարակվել ՍԴ կայքում և իրավական ուժի մեջ մտել 2018թ․ հունվարի 19-ին։

Բայց չնայած ՍԴ որոշմանը՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը մերժել էր Ահմեթ Ալթանի ազատ արձակման պահանջն և չէր ընդունել այդ մերժման դեմ ներկայացված բոլոր բողոքները։

2018թ․ փետրվարի 12-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Մեհմեթ Ալթանին դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Այս որոշումից հետո Ալթանը 2018թ․ մարտի 30-ին դարձյալ անհատական կարգով դիմել էր Սահմանադրական դատարան։ Միաժամանակ բողոքարկվել էր ցմահ ազատազրկման որոշումը։

Հավելենք, որ 2018թ․ հունիսի 27-ին վերաքննիչ դատարանը, ՍԴ վերոհիշյալ որոշման հիման վրա սահմանեց, որ Ալթանի կալանքը պետք է վերացնել, նույն օրը վերջինս ազատ արձակվեց։ 2019թ․ հուլիսի 5-ին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը չեղարկեց ստորադաս դատարանի ցմահ ազատազրկման որոշումը, իսկ 2019թ․ նոյեմբերի 12-ին ուժի մեջ մտած որոշմամբ Մեհմեթ Ալթանը վերջնականապես արդարացվեց։

Աղբյուր`    demokrathaber.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}