Իրավական14:05, 11 Փետրվար 2020
Էրբիլում թուրք դիվանագետին սպանածները դատապարտվել են մահապատժի

Թուրք դիվանագետի ու Իրաքի 2 քաղաքացիների սպանության գործով 2 մեղադրյալի վերաբերյալ մահապատժի վճիռ է կայացվել: Սպանությունը կատարվել էր Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն Էրբիլ քաղաքում 2019-ի հուլիսին:
Էրբիլի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավճիռ է կայացվել 6 մեղադրյալի վերաբերյալ: Նրանցից 2-ը դատապարտվել են մահապատժի, 1-ը մեկ տարվա ազատազրկման, ևս 3 հոգի դատապարտվել է 2-ական տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2019-ի հուլիսին Էրբիլի ռեստորաններից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել էր Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակից Օսման Քյոսեն և Իրաքի 2 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |