Իրավական12:28, 13 Փետրվար 2020
Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալել են քաղցկեղով հիվանդ կնոջ

Թուրքիայում քաղցկեղով հիվանդ կինը ձերբակալվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով:
Նշվում է, որ Շվեյցարիայից Թուրքիա վերադարձող Այթեն Սարըքայա Քեսլերը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում անձնագրային ստուգում անցնելիս, երբ պարզվել է, որ կնոջ վերաբերյալ ձերբակալման որոշում կա:
Ձերբակալվելուց հետո Ստամբուլի արդարադատության պալատ տեղափոխված կնոջ ինքնազգոցողությունը վատացել է, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Չնայած կնոջ ծանր վիճակին՝ նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Քեսլերի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ծանր հիվանդ է և հիվանդությունը սրվել է: Ըստ փաստաբանի՝ կնոջ նկատմամբ կալանավորման որոշում կայացնելիս դատավորները հաշվի չեն առել կնոջ վիճակի անհամատեղելիությունը կալանքի հետ՝ ավելացնելով, որ քաղցկեղից բացի այդ կինն ունի ևս մի քանի այլ հիվանդություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |