Իրավական10:41, 17 Փետրվար 2020
Թուրքիայի նախագահն ու գլխավոր ընդդիմադիրը դատի են տալիս իրար

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց կներկայացնի հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։
Նախորդ շաբաթ խորհրդարանական խմբակցության նիստում Քըլըդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) քաղաքական թևն է։
Այդ հայտարարության պատճառով Էրդողանը Քըլըչդարօղլուի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ 500․000 թուրքական լիրա (շուրջ 82․780 դոլար) բարոյական փոխհատուցման պահանջով։
ԺՀԿ առաջնորդի փաստաբան Ջելալ Չելիքը սոցցանցերում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել Էրդողանի դեմ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Քըլըչդարօղլուի անունից Թուրքիայի նախագահի դեմ հակընդդեմ հայց կներկայացվի փետրվարի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |