Իրավական13:03, 28 Փետրվար 2020
Թուրքիայում արգելափակվել է սոցցանցերի հասանելիությունը
Թուրքիայում ժամանակավորապես կասեցվել է մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ «Իդլիբում տեղի ուենցող զարգացումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով» արգելափակվել է «Facebook», «Twitter», «Instagram» և «Youtube» հարթակների հասանելիությունը։
Սահմանափակվել է նաև «Whatsapp» հավելվածի աշխատանքը, ինչպես նաև՝ համացանցի թուրք օգտատերերի շրջանում մասսայականություն վայելող թուրքական «Ekşi Sözlük» կայքը։
Արգելափակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան Իդլիբում կրկին զոհեր ունի։ Մասնավորապես Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերի միավորումները Իդլիբում ենթարկվել են Սիրիայի կառավարության օդուժի հարձակմանը, ինչի հետևանքով 9 թուրք զինվոր է զոհվել։
Ողջ աշխարհում ինտերնետի հասանելիության սահմանափակումներին հետևող «Netblocks.org»-ի հրապարակած տվյալների համաձայն՝ առաջինն արգելափակվել է «Twitter»-ը։ Հարթակն անհասանելի է փետրվարի 27-ից՝ սկսած ժամը 23։30-ից։ Ավելի ուշ հասանելիության խնդիրներ են ծագել նաև մյուս սոցիալական հարթակների օգտատերերի մոտ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |