Իրավական14:03, 05 Մարտ 2020
Էրդողանը 165 հազար դոլար փոխհատուցում է պահանջել իրեն «սատանա» կոչած պատգամավորից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի դեմ։ Էրդողանը ընդդիմադիր պատգամավորից 1 մլն լիրա (շուրջ 165․000 ԱՄՆ դոլար) բարոյական փոխատուցում է պահանջել՝ իրեն ուղղված քննադատական և վիրավորական հայտարարությունների համար։
Նշենք, որ ավելի վաղ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի հիման վրա Օզքոչի դեմ հետաքննություն էր սկսել։ Պատճառը մարտի 4-ին Թուրքիայի մեջլիսի ամբիոնից ընդդիմադիր գործչի հնչեցրած հայտարարություններն էին, որոնք այնուհետև իշխող և ընդդիմադիր երկու կուսակցությունների միջև իսկական ծեծկռտուք էին հարուցել։
Օզքոչը Էրդողանին անվանել էր անպատիվ, անարժան, դավաճան։ «Ռեջեփ Թայիփ Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես»,- հայտարարել էր նա՝ Թուրքիայի նախագահին մեղադրելով մուսուլմանների զանգվածային սպանությունների, թուրք զինվորների նահատակությունների մեջ՝ պնդելով, որ նման անձը չի կարող Թուրքիայի նախագահը լինել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |