Իրավական14:58, 12 Մարտ 2020
Թուրքիայում սպանվել է Դինքի գործով անցած ժանդարմերիայի նախկին հետախույզը

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի սպանության ժամանակ դեպքի վայրում լինելու պատճառով ձերբակալված և հետո ազատ արձակված թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը Թուրքիայի Դյուզջե բնակավայրում իր մեքենայի մեջ սպանված է հայտնաբերվել։
Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ արդեն պահեստազորի հետախույզ Շերեֆ Աթեշը զինված հարձակման զոհ է դարձել։ Հարձակումն իրականացնողները փախուստի են դիմել, այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանական ստորաբաժանումները և շտապ օգնության բժիշկները:
Շերեֆ Աթեշին նրանք հայտնաբերել են ամբողջովին արնաշաղախ վիճակում։
Հիշեցնենք, որ թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը, որոշ պնդումների համաձայն, Հրանտ Դինքի սպանության ժամանակ կապի մեջ է եղել սպանությունը կազմակերպող և իրականացնող անձանց հետ, ովքեր Դինքի տան և նրան պատկանող «Beyaz adam» գրախանութի մոտ հետևում էին Դինքին և արձանագրում նրա տեղաշարժերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |