Իրավական14:18, 17 Մարտ 2020
Թուրք պատգամավորներն առաջարկում են արտակարգ դրություն հայտարարել ու պարետային ժամ մտցնել

Թուրքիայի խորհրդարանի ազգայնական «Լավ» կուսակցության պատգամավորներ Այլին Ջեսուրն ու Լուֆթու Թուրքանը երկրում արտակարգ դրություն հաստատելու ու պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) մտցնելու կոչեր են արել։
Պատգամավորները «Twitter»-ում հրապարակած Թուրքիայի առողջապահության նախարարին հասցեագրված իրենց կոչերում նշել են, որ Իտալիայի օրինակը բոլորի աչքի առաջ է, և Թուրքիայում իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով պետք է կտրուկ միջոցներ կիրառվեն:
Թուրքանն առաջարկել է առանց ուշացնելու պարետային ժամ սահմանել, Ջեսուրն էլ կոչ է արել միաժամանակ 15 օրով արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարել:
Նշենք, որ մարտի 17-ի տվյալներով՝ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |