Իրավական17:11, 17 Մարտ 2020
Թուրքիայում կարանտինի կանոներին չհետևող անձանց կենթարկեն քրեական պատասխանատվության

Թուրքիայում առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար քաղաքացիները հնարավոր է դատապարտվեն 2 ամսից 1տարի ազատազրկման։
Նշվում է, որ եթե արտասահմանից և այդ թվում Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից (ումրա-փոքր հաջ, ուխտագնացություն՝ մուսուլմանների համար) վերադարձած Թուրքիայի քաղաքացիները չենթարկվեն սահմանված կանոններին, ապա կարող են դատապարտվել Քրեական օրենսգրքի 195֊րդ հոդվածով։
Թուրք իրավաբան Յասեմին Քաֆադաղը, անդրադառնալով թեմային իրավական տեսանկյունից, ասել է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ կարանտինին և ձեռնարկվող միջոցառումներին չենթարկվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։
Նրա խոսքով՝ այն անձը, որը դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ կխուսափի պահանջվող կանոններին հետևելուց, բացի վերոհիշյալից կարող է կանգնել խիստ փոխհատուցման պարտավորությունների առաջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |