Իրավական16:42, 23 Մարտ 2020
Թուրքիայում քրդամետ կուսակցության 5 համայնքապետ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 5 ղեկավար։
Թուրքիայի արևելյան շրջանների՝ Բաթմանի, Սիլվանի, Էրգանիի, Լիջեի և Էղիլի ընտրված ղեկավարները մեղադրվում են ահաբեկչությանն առնչվող քրեական հոդվածների հատկանիշներով։
Մեկ այլ տեղեկությամբ՝ Բաթմանի և Սիլվանի քաղաքապետերի փոխարեն պետությունն արդեն պետական կառավարիչներ (հոգաբարձու) է նշանակել։
Նշենք, որ 2019թ մարտի 31-ին Թուրքիայում անկացված ՏԻՄ ընտրություններում քրդամետ կուսակցությունը հաղթել էր 65 համայնքում։
Մոտ 1 տարվա ընթացքում 65-ից 36 համայնքում HDP-ական ղեկավարները «ահաբեկչությանն» առնչվող քրեական հոդվածներով կալանավորվել կամ ձերբակալվել են՝ հեռացվելով աշխատանիքից։ Նրանց փոխարեն նշանակվել են պետական կառավարիչներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |