Իրավական11:55, 02 Ապրիլ 2020
Թուրքիայում Twitter-ի աստղ «Անկարայի թռչունին» ձերբակալել են

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը «Twitter» միկրոբլոգում «Անկարայի թռչուն» (Ankara Kuşu) անունով հայտնի օգտատիրոջը ձերբակալելու որոշում է կայացրել։ «Անկարայի թռչունը» հայտնի է թուրքական իշխանությունների քննադատությամբ և Թուրքիայում համարվում է «Twitter-ի ֆենոմեն»։
Նա կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (գյուլենական շարժում) հետ կապեր ունենալու մեջ։
Անկարայի գլխավոր դատախազության ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում նշյալ անձին բերման են ենթարկել։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալ անձը, որի անունը չի նշվում, որոշ ժամանակ աշխատել է թուրքական թերթերից մեկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |