• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 08:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:06, 07 Ապրիլ 2020

Էրդողանը դատի է տվել հայտնի թուրք հաղորդավարին

Էրդողանը դատի է տվել հայտնի թուրք հաղորդավարին

Թուրքական «FOX TV» հեռուստաընկերության ճանաչված հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը մեղադրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։ Պատճառն այն է, որ վերջինս Twitter-ում իր դժգոհությունն է հայտնել Էրդողանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բնակչությունից գումար հավաքելու նախաձեռնության առթիվ։

Հաղորդավարը մասնավորապես գրել է․ «Թող չհիշեցնեն Tekalif i Milliye-ի մասին ու պնդեն, թե «դժվար ժամանակներում ենք ապրում»՝ այդ կերպ պահանջելով մարդկանց խնայողություններն ու կապիտալը։ Երևի նաև կասեն, թե «կորոնայից հետո կվերադարձնենք»։ Ցավոք, չեմ կարող ասել, թե անհնար է»։

Նշենք, որ «Tekalif i Milliye» անվամբ հայտնի է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից 1921թ․ օգոստոսի 7-ին հարպարակված և 10 հոդվածից ու 55 կետից բաղկացած պարտավորութունների ցանկը, որով բնակչությունը հարկադրվում էր գրեթե իր ողջ գույքն ու ունեցվածքը, զինամթերքը, սնունդը, փոխադրամիջոցները, մասնագիտությունները ծառայեցնել բանակին՝ պատերազմից հետո փոխհատուցվելու խոստմամբ։

Սակայն նշված փաստաթղթի հետ համեմատության հեղինակը ոչ թե Ֆաթիհ Փորթաքալն է, այլ հենց ինքը՝ Էրդողանը․ վերջինս հիշեցրել էր Աթաթուրքի հրապարակած այդ փաստաթղթի մասին այն բանից հետո, երբ նրան քննադատել էին կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բնակչությունից աջակցություն պահանջելու համար։

Փորթաքալի դեմ Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելի  ներկայացրած հայցադիմումի համաձայն՝ հաղորդավարը ակնհայտորեն կեղծել և իրական իմաստից տարբեր կերպ է մեկնաբանել նախագահ Էրդողանի խոսքերը՝ փորձելով բնակչության մոտ սխալ տպավորություն ստեղծել։ Ըստ հայցադիմումի՝ Էրդողանի նախաձեռնությունը հիմնված է բացառապես կամավորության սկզբունքի վրա և ոչ մի կերպ նպատակ չի հետապնդում բռնագրավելու ժողովրդի ունեցվածքը, իսկ վերոնշյալ փաստաթղթի մասին Էրդողանը հիշեցրել է միայն որպես ազգային համախմբվածության օրինակ։

Աղբյուր`    haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}