Իրավական12:20, 05 Մայիս 2020
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը դատի է տվել իշխող կուսակցության անդամին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել իրեն և այլ ընդդիմադիրների սպանել սպառնացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էմին Գյոչին։
Քըլըչդարօղլուի փաստաբանն Անկարայի հանրապետական դատախաղություն հայց է ներկայացրել՝ պահանջելով Գյոչի նկատմամբ գործ հարուցել «ժողովրդին թշնամության ու ատելության դրդելու» և «զենքով սպառնալու» հոդվածներով։ Հայցով պահանջվել է ամբողջական հետաքննություն սկսել՝ պարզելու համար նաև Գյոչի արարքի պատվիրատուներին։
Հիշեցնենք, որ ԱԶԿ-ի Ստամբուլի Քադըքյոյ շրջանի երիտթևի անդամ հանդիսացող Գյոչը սոցցանցում հրապարակել էր փամփուշտներով լի բանկայի նկար, որին կցել էր հետևյալ գրությունը․ «Ես մաքուր սևծովցի եմ (Թուրքիայի՝ Սև ծովի ափամերձ շրջաններ․ այդ շրջաններից մեկը՝ Ռիզեն Էրդողանի ծննդավայրն է-խմբ․)։ Բանկան, ինչպես տեսնում եք, լիքն է։ Եթե չեք ուզում, որ դրանք պայթեն ձեր հետույքներում, մարդ եղեք։ Եթե առաջնորդին (Էրդողանին-խմբ․) մի բան լինի կամ հեղաշրջում լինի, առաջինը ձեզ եմ սպանելու»։

Հեղինակն իր այդ գրառման վրա նշել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, կուսակցության փոխնախագահ Օզգուր Օզելի, Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Twitter-ի էջերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |