Իրավական12:28, 03 Հունիս 2020
Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2-րդ անձն է կալանավորվել

Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալից էլեկտրոնային նամակներ ուղարկած երկրորդ անձն է կալանավորվել։ Թուրքական դատախազությունից դեպքի առթիվ կատարված հայտարարության մեջ նշվել է, որ կալանավորված Է․Բ․-ի էլեկտրոնային փոստում հայտնաբերվել է Դինքի հիմնադրամին մայիսի 30-ին ուղարկված սպառնալից նամակը։
Հայտնի է դարձել, որ Է․ Բ․-ն, բացի անանուն սպառնալիքներ ուղարկելուց, մեղադրվում է նաև Թուքրիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեջ։ Յուրաքանչյուր մեղադրանքի առթիվ առանձին հետաքննություն է սկսվել։
Նշենք, որ մայիսի 30-ին Քոնյայում հայտնաբերվել և կալանավորվել էր նաև Դինքի հիմնադրամին առաջին սպառնալիքներն ուղարկած Հ․Ա․-ն։
Հիշեցնենք, որ անհայտ անձինք սպառնալիքներ պարունակող նամակների էին ուղարկել Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամի էլեկտրոնային փոստին։ Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն՝ հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակում տեղ էին գտել պնդումներ, թե Հրանդ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում, ինչպես նաև նամակի հեղինակները մահով էին սպառնացել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |