• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական16:46, 12 Հունիս 2020

Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2 անձի մինչև 26 տարի ազատազրկում է սպառնում

Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2 անձի մինչև 26 տարի ազատազրկում է սպառնում

Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքին և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակների գործով Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը պաշտոնապես հետաքննություն էր սկսել։

Դատախազության կողմից իրականացված քննության արդյունքում 18 էջից բաղկացած մեղադրական եզրակացություն է կազմվել։ Եզրակացության մեջ նշված է 9 հայցվորի անուն, այդ թվում՝ Հրանտ Դինք հիմնադրամի ղեկավարների և հիմնադրամի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի անունը։

Ըստ այդ եզրակացության՝ Հյուսեին Աթեշին, որը մինչ այդ Քոնյայում ձերբակալվելուց հետո տեղափոխվել էր Ստամբուլ, այնուհետև՝ կալանավորվել, Դինքի հիմնադրամի ինստագրամյան էջին 3 առանձին սպառնալից մեկնաբանություն էր կատարել։ Աթեշի նկատմամբ պահանջվում է 7․5 - 26 տարի 3 ամիս ազատազրկում։ Նա մեղադրվում է «շղթայաբար չստորագրված նամակի կամ հատուկ նշանների միջոցով սպառնալիք հնչեցնելու» հոդվածի հատկանիշներով։ 

Մյուս կասկածյալը՝ էրսին Բաշքանը, որը մայիսի 30-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ էր ուղարկել, մեղադրվում է վերոհիշյալ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ պահանջվել է 2․5- 8 տարի 9 ամիս ազատազրկում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ եթե ընդունվի այս մեղադրական եզրակացությունը, ապա Աթեշին և Բաշքանին կդատեն Ստամբուլի առաջին ատյանի դատարանում։  

Հիշեցնենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Մայիսի 30-ի գիշերը հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ևս մեկ սպառնալից նամակ էր ուղարկվել։

Աղբյուր`    dha.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}