Իրավական12:59, 22 Հունիս 2020
Թուրքիայում կրկնակի աճել է դատախազություններում ստացված ահազանգերի թիվը

Թուրքիայում 2019թ․ տվյալներով՝ դատախազությունները 176․380 ահազանգ են ստացել, որից 167․293-ի նյութերը ուսումնասիրվել են, իսկ ահազանգերի 14 տոկոսի վերաբերյալ հետաքննության հանձնարարական է տրվել համապատասխան մարմիններին։
Թեմայի շուրջ զեկույց է պատրաստել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ)։
Ըստ զեկույցի՝ եթե 2018թ․ դատախազություններում ստացված ահազանգերի թիվը 80․866 էր, ապա 2019թ․ այդ թիվը 118 անգամ աճել է։
Նշվում է, որ դատախազություններն ամենաշատ ահազանգերը ստացել են Ստամբուլից 17․413։ Մեկ օրվա ընթացքում միջինը առնվազն 48 անձի նկատմամբ հաղորդում են տվել դատախազություն։
Զեկույցում հաղորդվում է, որ 2019թ․ Ստամբուլում ահազանգերի թիվը 135 անգամ աճել է նախորդ տարվա համեմատ։ 2018թ․ այդ թիվը 7․397 էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |