• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:33, 10 Հուլիս 2020

Զեկույց․ Թուրքիայում լրագրությունը ասոցացվում է ահաբեկչության հետ

Զեկույց․ Թուրքիայում լրագրությունը ասոցացվում է ահաբեկչության հետ

Թուրքիայում գործող «Մամուլի և իրավական աշխատանքների միությունը» (MLSA) «Մամուլի միջազգային ինստիտուտի» (IPI) հետ համագործակցությամբ 13 ամսում հետևել է  լրագրողների դեմ հարուցված 169 դատական գործի ընթացքին և համապատասխան զեկույց հրապարակել։ Նախաձեռնության մասնակից 19 դիտորդները 2019թ․ փետրվարի 26-ից մինչև  2020թ․ մարտի 6-ը Թուրքիայի 15 նահանգներում մասնակցել են 319 դատական նիստի։

Ըստ այդմ՝ որոշակի պատիժ ստացող լրագրողների 78 տոկոսը մեղադրվում է ահաբեկչության հետ կապի մեջ։ Իսկ նման դատական գործերի 74 տոկոսի դեպքում լրագրողների դեմ որպես ապացույց են օգտագործվում նրանց լրագրողական գործունեության շրջանակներում կատարված գործողությունները։

Զեկույցում արձանագրվել է, որ լրագրողների դեմ տարվող դատավարությունները անարդար են, իսկ բացարձակապես խոսքի ազատության շրջանակներում տեղավորվող նրանց հայտարարություններն ու հեղինակած լուրերը ահաբեկչության հետ կապի մեղադրանքով պատիժների ու խոշոր տուգանքների պատճառ են դառնում։

MLSA տնօրեն Վեյսել Օքը նշել է, որ Թուրքիայում լրագրությունը շարունակաբար կապվում է ահաբեկչության հետ։ «Այդ դատական գործերի մեծ մասի հիմնական ապացույցները լրագրողների՝ սոցիալական ցանցերում արված հրապարակումներ են, լուրերը, հոդվածները կամ հեռուստահաղորդումները։ Եվ իսկապես չափազանց փոքր է այն դատական գործերի թիվը, որոնք ավարտվում են մեղադրյալի արդարացմամբ», - նշել է Օքը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան դեռևս շարունակում է  մնալ մեկն այն երկրներից, որտեղ ազատազրկված լրագրողների թիվն ամենից մեծն է։ Երկրում խախտվում են արդար դատավարության սկզբունքները, դատավորները չեն ենթարկվում միջազգային իրավունքի նորմերին և երկրի Սահմանադրության պահանջներին։

Կազմակերպությունը պատրաստվում է իր զեկույցը ներկայացանել նաև Թուրքիայի արդարադատության նախարարությանն ու միջազգային կառույցներին։

 

Աղբյուր`    gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}